ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ադրբեջանը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ Հայաստան կամ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Բաքուն պատրաստ է նրանց համար ավելի լավ կյանքի պայմաններ ստեղծել:
«Հայաստանը այժմ պետք է կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղության և վստահության կառուցման վրա՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ