ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելուց հայկական կողմի հրաժարումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ 2020 թվականից ի վեր ականների պայթունից 381 մարդ է մահացել։
Բաքվից հայտարարում են, թե «միջազգային հանրությունը չպետք է աչք փակի նման գործողությունների վրա»։
--00—ՅՄ