Ադրբեջանի ԱԳՆ-ն կփոխի երկրում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոնները՝ ի պատասխան Մոսկվայի նոր պահանջների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Capture

Ադրբեջանի ԱԳՆ-ն կփոխի երկրում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոնները՝ ի պատասխան Մոսկվայի նոր պահանջների։

«Ռուսական կողմի ներդրած նոր կանոնները և երկրում գտնվելու տևողության պահանջների խստացումը դիտարկվում են առաջին հերթին մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանական կողմը առաջնորդվելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներով թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում։

Այդ կապակցությամբ առաջիկա օրերին նախատեսվում է փոփոխություններ կատարել Ադրբեջանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետի կանոններում»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

--00—ՅՄ