ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Նա ասել է, որ ադրբեջանական կողմը ներկայումս սպասում է Հայաստանի Սահմանադրության համապատասխան փոփոխություններին՝ հանելու «1990-ականներից ի վեր Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները և Մինսկի խմբի լուծարումը»։
«Ադրբեջանական կողմը դա առաջարկում էր արդեն որոշ ժամանակ՝ համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը մինչ օրս չի միացել համատեղ կոչին։
Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ «Հաշվի առնելով Հայաստանում ռեւանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում»,- ասել է Մամեդովը։
--00—ՅՄ