ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Փարիզում 2024 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի մասնակիցները օլիմպիական ավանում, առանց սահմանափակումների, կարող են կրել հիջաբ և այլ կրոնական խորհրդանիշեր: Դրանց օգտագործումը մրցումներում կկարգավորեն միջազգային ֆեդերացիաները: Այս մասին հայտարարել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մարզիկների հանձնաժողովի անդամ Աստրիդ Յակոբսենը։
Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան հայտարարել էր, որ երկրի օլիմպիական հավաքականի ֆրանսուհի մարզուհիներին կարգելվի խաղերում հիջաբ կրել:
Տանտեր ֆրանսիացի մարզիկները պետք է ենթարկվեն տեղական օրենքներին, ուստի ՄՕԿ-ը սերտորեն կաշխատի տեղական իշխանությունների և ազգային օլիմպիական կոմիտեի հետ՝ պարզաբանելու իրավիճակը:
Աղբյուրը՝ ArmSport.am։
--00—ՅՄ