ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News
Ռուսական իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո օպերատիվ ծառայությունները Բելգորոդում շենքի փլվածքների տակից դուրս են բերել երրորդ զոհի մարմինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ զոհերից մեկը երեխա է։
«Բոլորիս համար դժվար առավոտ է: Գիշերը Բելգորոդի ծայրամասում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով, փաստորեն, ոչնչացվել է երկու բնակելի շենք, և պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենքեր և ավտոմեքենաներ, բայց ամենագլխավորը՝ երեք մարդ է զոհվել, նրանցից մեկը՝ փոքր երեխա», - գրել է Գլադկովը իր Telegram ալիքում։
Նրա խոսքով` ևս երկու տուժածներ չափազանց ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ Գլադկովի տեղեկատվության` բեկորների անկման հետևանքով ամբողջությամբ ավերվել է մեկ բնակելի շենք, ևս երկուսը մասամբ են վնասվել։ Վնասվել է նաև երեք մարդատար ավտոմեքենա։
Ավելի ուշ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի մարզի մի քանի գյուղերի վրա են արձակվել հրետանային և ականանետային արկեր, ինչպես նաև իրականացվել են ԱԹՍ-ներով գրոհներ։
--00--ԼՀ