ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Հունիսի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:45-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի հերթական փորձը՝ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի օգտագործմամբ՝ ահաբեկչություն իրականացնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բելգորոդի շրջանի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,-հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ, նախարարությունը հայտնել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:40-ին անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
--00—ՅՄ