ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Interfax-ը:
«Միջադեպը տեղի է ունեցել Սովխոզնի և Գորկովսկի գյուղերի միջև։ Այդ պահին ճանապարհային աշխատողները վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում կամրջի վրա»,-ասել է նա ու հավելել, որ վիրավորվել է 3 բանվոր:
Նրա խոսքով՝ տղամարդկանցից մեկի վիճակը ծանր է, երկուսի վիճակը՝ միջին ծանրության:
--00—ՅՄ