ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, և լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը: Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղում առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։
--00—ՅՄ