ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news
Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Ընդգծվել է Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրումը, պարենի և դեղորայքի պակասը, կոնկրետ քայլերի հրատապությունը»,- գրել է խոսնակը:
--00—ՅՄ