ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news
Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու իր հրահանգը վերահաստատելուց հետո, Մարդու իրավունքների միջազգային դատարանը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության տակ եղած բոլոր միջոցները Միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Այս մասին թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին»,-նշել է նա:
--00—ՅՄ