ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Օկուպացված Արցախի «Տատիկ-Պապիկ» արձանի մոտ լուսանկարված՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության գլխավոր խորհրդական Արազ Իմանովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ վերջինս հաստատել է լուրը։
Նա նշել է, որ իրավասություն չունի մեկնաբանելու իր հեռանալու պատճառը։
«Մենք և մեր սարերը» հուշարձանի մոտ ադրբեջանական դրոշի ֆոնին նրա լուսանկարը և պաշտոնից ազատումը ոչ միանշանակ է ընդունվել հանրության շրջանում, գրում է լրատվամիջոցը։
--00—ՅՄ