ԲԴԽ խոսնակը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ փոխարինողի անունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Screenshot_3

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝  այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով։  

Լիլիթ Շաբոյանին իր կատարած աշխատանքի և գործում ներդրած ջանքերի համար հայտնում ենք շնորհակալություն և մաղթում բեղումնալից աշխատանք։   

ԲԴԽ խոսնակի պաշտոնում Լիլիթ Շաբոյանին կփոխարինի Մերի Գևորգյանը։ 

--00—ՅՄ