ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News
Այսօր Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում Մումբայում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարճատև հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Վերջինս ողջունել է հայկական պատվիրակության անդամներին։
Երկուստեք կարևորվել է հայ-հնդկական հարաբերությունների ընդլայնման համատեքստում ոլորտային համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-հնդկական համագործակցությանն ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածքային ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։
--00--ԼՀ