Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

սա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին:

Չիլինգարյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՏԿԵՆ Օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների  վարչության պետի պաշտոնը:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենին կատարած աշխատանքի համար, ապա շնորհավորել է Վարդան Չիլինգարյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Չիլինգարյանն ունի մասնագիտական բարձր որակներ և կկարողանա արդյունավետ կառավարել այս ոլորտը:

Չիլինգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար:

Չիլինգարյանը հավաստիացրել է, որ բոլոր խնդիրները կլուծվեն բարձր պատասխանատվությամբ:

 --00—ԼՀ