Եթե Նիկոլի գլխավորած Հայաստանում նույնիսկ ատոմային զենք լինի, մեկ է՝ պարտվելու ենք․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2023-10-23_08-28-05

Նիկոլի ձեռքը եթե ատոմային զենք էլ լինի, նա պարտվելու է։ Սենսացիա…Ֆրանսիան, Հնդկաստանը Հայաստանին զենք են պատրաստ վաճառել։ Այ միամիտ ժողովուրդ,մեր պարտության պատճառը զենքի բացակայությունը չի եղել, գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։։

«Մենք զենք ու զինամթերք այնքան ենք ունեցել, որ 4-5 մլրդ. դոլարի զենք Նիկոլենք հանձնեցին Ալիեւին, որը 40 րոպե Բաքվի շքերթում ցուգադրվում էր։ Արցախն այնքան զենք ուներ, որ Ալիեւը 2 ամիս զարմացած հայտարարում էր, թե որտեղի՞ց հայերին այսքան զենք։ Մեր պարտության պատճառը անփույթ, տգետ, պոպուլիստ ու դեմագոգ կառավարումն է եղել՝ նիկոլիզմը։ Նիկոլիզմն է եղել մեր ազգի խայտառակ աղետի պատճառը։

Հավատացեք, եթե Նիկոլի գլխավորած Հայաստանում նույնիսկ ատոմային զենք լինի, մեկ է՝ պարտվելու ենք, քանի որ այդ զենքը Նիկոլի ու նրա խմբակի ձեռքում վեր է ածվելու «տրոայական ձիու»։

Հ.Գ. Միեւնույն ժողովորդը, նայած ով է նրա առաջնորդը, կարող է եւ հրաշագործություններ կատարել, եւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ։

Գարեգին Նժդեհ»։

--00—ՅՄ