ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Դոհայում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը, այն բանից հետո, երբ իրանցի բարձրաստիճան դիվանագետը ժամանել է Դոհա, որտեղ հանդիպել է նաև Կատարի արտաքին գործերի նախարար և վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ:
--00—ՅՄ