ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հունվարի 29-ի գիշերը ժամանել է Պակիստան՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։
Աբդոլլահիանի այցը տեղի է ունենում Պակիստանի արտգործնախարար Ջալիլ Աբբաս Ջիլանիի հրավերով։
Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի Պակիստանի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատարի հետ՝ քննարկելու անվտանգությանը, տնտեսությանը և առևտրին վերաբերող հարցեր։ Հունվարի 22-ին կողմերը համատեղ հայտարարություն էին տարածել իրենց դեսպանների աշխատանքը վերսկսելու մասին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ