ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
«Հրապարակը» գրում է. «Իրեն կարող էին իր ոճով պատասխանել` բա եթե թալան արած լինեին, այդ 100 հազարի վրա թքած կունենային, բայց մի շերտի մոտ փորձեցին տպավորություն ստեղծել, թե Արցախի իշխանավորները պետությունից աջակցություն են ստանում, այնինչ այդ մարդիկ հենց «Հայկական ժամանակի» լուրից էին իմացել, որ իրենց հասանելիք գումարները փոխանցվել են: Ուշագրավ է նաեւ այն, որ Փաշինյանի թերթում Շահրամանյանն ու մյուսները որպես «նախկին» են ներկայացվել, մինչդեռ ԱՀ պետական ինստիտուտները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը գործելու են։
Նշենք, որ Սամվել Շահրամանյանը նախօրեին հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։ Չնայած ԱՀ Հանրայինի ֆեյսբուքյան էջում վերջին ռեպորտաժը տեղադրվել է սեպտեմբերի 24-ին, սակայն նախագահի հետ հարցազրույցը, որը վարել է հայտնի հեռուստալրագրող Ծովինար Բարխուդարյանը, կտեղադրվի ե՛ւ այդ էջում, ե՛ւ Յութուբում։»:
--00—ԱՊ