ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս՝ Թուրքիայում։
--00—ՍՊ