ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Համընկնող և առաջանցիկ ցուցանիշների թարմացված հաշվարկի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում պահպանվում է տնտեսական ակտիվության դրական դինամիկան:
Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսությունները գտնվում են գործարար ակտիվության բարձրացման փուլում, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության տնտեսությունները՝ դանդաղեցման փուլում:
Հանձնաժողովի գնահատմամբ՝ Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում կպահպանվեն ընթացիկ միտումները: Ռուսաստանի տնտեսությունը կանցնի գործարար ակտիվության գագաթնակետը, որից հետո կանցնի աստիճանական դանդաղեցման, Հայաստանի համար սպասվում է հետագա դանդաղում։

--00—ՍՊ