Սևանը քույր-քաղաք դառնալու հուշագիր է ստորագրել Բալատոնալմադիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ա
Փետրվարի 26-ին Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը և Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյին ստորագրեցին քույր քաղաքների մասին հուշագիր։ Հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։
 
Ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցում էր նաև Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով արարողության բացման խոսքում կարևորեց ՀՀ-ի և Հունգարիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը և ստորագրված հուշագրի հիման վրա երկու քաղաքների բնակիչների միջև կապերի խորացումը։

 

--00—ՍՊ