ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, անգլիացի Ջուդ Բելինգեմը ֆրանսիական France Football պարբերականի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Բելինգեմն արժանացել է Ռայմոն Կոպայի մրցանակին, որը տրվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է Armsport-ը։
Անցած մրցաշրջանը անգլիացին անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում Ջուդ Բելինգեմը հայտնվել էր 18-րդ տեղում:
Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 120 մլն եվրո։
--00—ԱՊ