Լոռիում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու ЗИЛ-ը. հիվանդը և բուժքույրը վնասվել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

d609abc6c20208999958f9cfe69da264.jpg



Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Գյուլագարակ–Գարգառ ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ЗИЛ և Haise  մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:



Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:  



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Haise ավտոմեքենան հաշվառված է «Ստեփանավան»  բժշկական կենտրոնի հաշվեկշռում և նրանք հիվանդ էին տեղափոխում Ստեփանավանից մեկ այլ հիվանդանոց:



Վիրավորներից մեկը տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնի բուժքույրը:



--00—ԶՀ