ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ստամբուլի դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթին, որն օրեր առաջ վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Սամասթը այժմ մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով՝ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ» սպանություն իրականացնելու մեջ։
Նրան սպառնում է 7 ու կեսից մինչև 12 տարվա ազատազրկում։
--00—ՅՄ