«Կրոկուս Սիթի Հոլի» գործով անցնողներին նոր մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Screenshot_23

Նոր մեղադրանք է առաջադրել «Կրոկուս Սիթի Հոլում» իրականացրած ահաբեկչության ենթադրյալ կատարողներին` ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված լինելու և ահաբեկչություն իրականացնելու նպատակով ուսուցում անցնելու հոդվածներով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ (կազմակերպած խմբի կազմում ահաբեկչության իրականացում, որը հանգեցրել է մահվան), 205.5-րդ հոդվածի 2-րդ մաս (մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը), 205.3-րդ հոդված (ուսուցում ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով), 222-րդ հոդված 4 մաս (կազմակերպած խմբի կազմում զենքի ապօրինի շրջանառություն)»,- դատավոր Եվգենիա Նիկոլաևան թվարկել է ՔՕ–ի հոդվածները։

Նախկինում այս երկու հոդվածերի մասին տեղեկություն չի եղել։

Այսօր Բասմանի դատարանը մինչև նոյեմբերի 22-ը երկարացրեց ահաբեկչության ենթադրյալ կասկածյալներ Դալերդժոն Միրզոևի, Մուրոդալի Ռաչաբալիզոդեի, Մուհամադսոբիր Ֆայզովի և Շամսիդին Ֆարիդունիի կալանքի և գործի քննության ժամկետները։

--00—ՅՄ