Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

քք.

Նոր մեղադրանք ներկայացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։

Համապատասխան միջնորդությունը ներկայացրեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով։

Գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց, քանի որ նիստը հետաձգվեց։

--00—ԼՀ