ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի այսօր Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։
Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։
Թբիլիսին նշում է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
--00—ԼՀ