ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է Ստամբուլում ԱՊԱ-ի թղթակիցը, այս մասին հայտնում է թուրքական մամուլը։
Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Այցի ընթացքում ԱԳ նախարարին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
--00—ՅՄ