ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն մեկնել է Բաքու, որտեղ մասնակցել է «Թուրքիայի հարյուրամյակի համագործակցության և համերաշխության հարթակի» կողմից կազմակերպված «Գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Ծրագրի շրջանակում ունեցած ելույթում նա, ուշադրություն հրավիրելով երկկողմ բարձր մակարդակի այցերի հաճախակիությանը, նշել է, որ 2023-ին 3 անգամ հանդիպել են երկու երկրների նախագահները։
Ինչպես նաև, որ դեկտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Բաքու է այցելել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, իսկ դեկտեմբերի 20-ին այցելելու է նաև առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ