Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել. մանրամասներ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

վվ

«Հրապարակը» գրում է. «Կառավարության շենքի վերանորոգման աշխատանքները կարծես ավարտվում են, եւ գործը հասել է կահույքի թարմացմանը։ Այդ առիթով Ամանորին ընդառաջ՝ նոյեմբեր ամսին, վարչապետի աշխատակազմը մի շարք պետգնումներ է կատարել, որոնցով վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել։

Գնվել է 3 հատ սեղան՝ պատին ամրացվող, 189 հազար դրամ արժողության փափուկ բազմոց, մուտք-ելքի գրանցման սարքեր, 5 մլն 540 հազար դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի գրասենյակային սեղան-աթոռներ, 853 հազար դրամի խոհանոցային կահույք եւ այլն։»:

 

 --00—ԱՊ