Խեթ հայացքով թող մեզ չնայեն. «MTS Հայաստան»-ը 20% բաժնետոմս է նվիրել ՀՀ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Կառավարության նիստում գործադիրը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Հայաստանի» որոշ բաժնեմասը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որպես նվիրատվություն ՀՀ-ն «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 20 տոկոսին համարժեք՝ 110,000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը կվերապահվի վարչապետի աշխատակազմին։

Փաշինյանն իր հերթին ասաց, որ այս ռազմավարական ոլորտում ժողովուրդն ի դեմս ՀՀ-ի հեռահաղորդակցության ոլորտում մասնակցություն ունի։

«Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, ու ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- ասաց նա։

--00—ՅՄ