ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության օգտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դուբայում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, թե այն, ինչ տեղի է ունենում Պաղեստինում, մարդկության դեմ հանցագործություն է և պատերազմական հանցագործություն:
«Թուրքիան բոլոր ճգնաժամերի ժամանակ մշտապես հանդես է եկել խաղաղության օգտին և ջանքեր է գործադրել դրանք «արդարության և հավասարության» հիման վրա կարգավորելու համար»,-ասել է նա:
--00—ՅՄ