ԱՄՆ-ի հետ անհնար է արդար խաղաղություն հաստատել Գազայում․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1663431296_e8b1ce4b7779cb94f6ca44ff56ba4b53_l

ԱՄՆ-ի հետ անհնար է արդար խաղաղություն հաստատել Գազայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Միայն ԱՄՆ-ն է կողմ քվեարկել հրադադարից հրաժարվելուն, հնարավո՞ր է նման արդարություն։ Արդար աշխարհ հնարավոր է, բայց ոչ Ամերիկայի հետ, ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է»- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ը վետո էր դրել Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական զինադադարի պահանջով բանաձևի նախագծի վրա։ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Անվտանգության խորհրդի մնացած անդամները կողմ են քվեարկել։ Փաստաթուղթը համահեղինակել է ՄԱԿ-ի առնվազն 97 անդամ:

--00—ՅՄ