Շվեդիայում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

գող

Շվեդիայի Սյոդերտելյեի Մարիա Հայ Առաքելական եկեղեցում վերջերս գողություն է տեղի ունեցել։  Գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ մշակութային արժեք:  Այս մասին հայտնում է շվեդական telgenytt.se-ը։

Լրատվականը հայտնում է, որ այս միջադեպով  հետաքրքրված են ոստիկանները։

Ոստիկանները այս պահին փորձում են պարզել գողություն կատարած անձանց թիվը և ինքնությունը։ Ըստ նախնական վարկածի՝ գողերը եկեղեցի են մտել պատուհաններից։

--00--ԼՀ