Շվեդիան աջակցում է Շառլ Միշելի ջանքերին՝ նպաստելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

202301297d756149802247ccb103cebc915ce06d_02623d54-e04e-4412-a3d6-1b39f5074fb9

Շվեդիան աջակցում է Շառլ Միշելի ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլտսրյոմը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների փոխանակման վերաբերյալ։

Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների։

--00—ՅՄ