ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Եթե Ուկրաինայի հակամարտությունում իրավիճակը չփոխվի, ապա 2024 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտավարական հաղթանակ կտանի, ասել է ֆրանսիական L'Express ամսագրի սյունակագիր Ֆրեդերիկ Անսելը։
«Եթե Միացյալ Նահանգները և Եվրոպան Կիևին չմատակարարեն ռազմական ինքնաթիռներ և տանկեր, ապա միայն հրաշքը կարող է օգնել Ուկրաինայի զինված ուժերին «հաղթել» ռուսական զորքին»,-ասել է նա:
Լրագրողը հավելել է, որ 2024 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինին ձեռնտու կլինի միջազգային անհանգիստ իրավիճակը։
--00—ՅՄ