ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին մոտ օրերս կմեկնի Թուրքիա: Որպես այցի ժամանակահատված նշվում է 2024-ի հունվարի առաջին շաբաթը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ տեղեկությունների՝ Ռայիսին պլանավորել էր մեկնել ավելի շուտ՝ դեկտեմբերի 28-ին, որը սակայն հետաձգվել է, իսկ հետաձգման պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Դեկտմեբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզն էր մեկնել Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ առանձնազրույց էր ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Այդ հանդիպման ընթացքում էլ հենց քննարկվել էին մանրամասները Ռայիսիի՝ Թուրքիա կատարելիք վերաբերյալ:
Նշենք նաև, որ հանդիպմանն անդրադարձել էր նաև Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասըր Քենանին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ