Սիրիայի անցումային շրջանի նախագահը կլինի Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

photo_2025-02-04_10-41-00

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարան փետրվարի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ սոցցանցում գրառում կատարելով։

Շարան նախագահականում մի շարք հանդիպումներ է ունենալու, որոնց օրակարգում են լինելու Սիրիայում տիրող իրավիճակը, վերջին զարգացումները, ինչպես նաև երկրի տնտեսական վերականգմանը, տևական կայունությանը և անվտանգության ապահովման նպատակով երկուստեք իրականացվելիք քայլերին առնչվող հարցեր:

Ալթունը, ով Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացումը որակել էր որպես Սիրիայի ազատագրում, հույս է հայտնել, որ Շարայի այցը Թուրքիա կնպաստի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:

Նշենք, որ թուրքական մամուլում Շարայի մեկնումը Թուրքիա որակվել է որպես պատկաման իրադարձություն:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ