ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Հունվարի 29-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի/առևտրի և տրանսպորտի նախարարների երկրորդ եռակողմ հանդիպմանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի ելույթը, ինչպես նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների շարք։
--00—ՅՄ