ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Ռուսաստանի նախագահական ընտրությունները միջազգային մեծ նշանակություն կունենան, քանի որ ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության, ասել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Egemen Qazaqstan» թերթին տված հարցազրույցում։
«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջնորդ է, ով իր խոսքերով և գործողություններով էապես ձևավորում է համաշխարհային օրակարգը:
Աշխարհում Ռուսաստանի կարծիքի հետ հաշվի են նստում, առանց այդ պետության մասնակցության ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել, և դա փաստ է»,- ասել է նա։
--00—ՅՄ