ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անհրաժեշտ է համարում հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի պետական զինանշանի փոփոխության հարցը։
«Կարծում եմ, որ նպատակահարմար է հաշվի առնել մասնագետների և մտահոգ քաղաքացիների, այդ թվում՝ երիտասարդների ողջամիտ փաստարկները, որ Ղազախստանի զինանշանը չափազանց դժվար ընկալելի է, այն պարունակում է էկլեկտիկա և խորհրդային ժամանակաշրջանի նշաններ», - ասել է Տոկաևը:
«Ընդհանուր համաձայնության դեպքում հնարավոր կլինի ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ըստ էության կքննարկի բոլոր ասպեկտները և կանցկացնի հանրային քննարկումներ, այնուհետև կհայտարարի բաց մրցույթ Ղազախստանի նոր պետական զինանշանի լավագույն էսքիզների համար»,- նշել է նա։
--00—ՅՄ