ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Minval գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է 1lurer.am-ը։
Նշվում է, որ Բոնոյին Ադրբեջան այցելելու մերժման հիմնական պատճառը Վաշինգտոնի «անհասկանալի և միակողմանի քաղաքականությունն է»:
Հիշեցնենք, որ Բոնոն օրեր առաջ այցելել էր Երևան, հանդիպումներ ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգայի ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
--00—ԼՀ