Վաշինգտոնը և Ադրբեջանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

665da4606736a665da4606736b1717412960665da46067368665da46067369

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին, ինչպես նաև խաղաղության օրակարգի վերջին ձեռքբերումներին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, Բայրամովն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը ևս մեկ անգամ հաստատում է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունն իրական ներդրման առումով:

Հանդիպմանը նշվել է, որ երկկողմ խաղաղ գործընթացի արդյունավետության մասին են վկայում նաև 2024 թվականի մայիսի 10-11-ը Ալմաթիում կառուցողական ոգով տեղի ունեցած բանակցությունները։

--00—ՅՄ