ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու դրա հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանը ի հեճուկս ստանձնած պարտավորությունների ամբողջովին դուրս չի բերել զինված ուժերը Ադրբեջանի տարածքից», ինչպես նաև «խոչընդոտում է հաղորդակցությունների բացմանը»։
Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե ԼՂ բնակչությանը շրջափակման մեջ պահելու մասին հայտարարություններն «անհիմն են»՝ հիշեցնելով, որ որպես Լաչինի միջանցքի այլընտրանք Բաքուն առաջարկել է Աղդամի ճանապարհը։
--00—ՅՄ