ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Բոլոր այն պայմանագրերը և թեզերը, որ կան՝ երկկողմ են։ Չկա մի կետ պայմանագրի մեջ, որ վերաբերում է միայն մի կողմին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ ձեռք բերվող պայմանավորվածություններից։
«Երբ որ խոսքը գնում է զորքերի հետքաշման մասին, խոսվում է երկկողմ հետքաշման մասին»,- ասաց նա։
Սիմոնյանը ևս մեկ անգամ հստակեցրեց․ « Չկա որևէ կետ, որ այս պայմանագրով Հայաստանը միակողմանի պարտավորվում է և այլն․․․։
Նա նշեց, որ այս պահին կա պայմանագիր, որի կետերի քննարկմամբ առաջ են շարժվում։
Սիմոնյանի բնորոշմամբ, հարևան երկրի ղեկավարի արած հայտարարությունները հայելային են։
«Այն արտահայտությունները, որ անում է հարևան երկրի ղեկավարը անում է հայելային՝ կրկնելով այն ամենը, ինչը որ հայկական կողմը արել է այս տարիների ընթացքում»,- ասաց նա։
«Բաքվում թեյ խմելու մասին էինք խոսում, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին, հայելային է ամեն ինչ»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ