Դոհայում Գազայի հարցով բանակցությունների 1-ին օրը կողմերն առաջընթաց են գրանցել. The Times of Israel

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

կողմեր, .

Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում կայացած բանակցությունների առաջին օրվա ընթացքում մասնակիցներն առաջընթաց են գրանցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ընթացող բանակցությունների առաջին օրն անցել է «կառուցողական քննարկումներով», հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաները՝ հավելելով, որ որոշակի առաջընթաց է գրանցվել։

Այլ աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները երկրորդ օրը շարունակելու որոշումը ցույց է տալիս, որ կողմերը լուրջ են տրամադրված համաձայնության հասնելուն։ 

Ավելի վաղ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտնել էր, որ Դոհայում բանակցությունները կշարունակվեն նաև օգոստոսի 16-ին։ Նա նշել էր, որ միջնորդները «վճռական են առաջ շարժվել» հրադադարի շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ