ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է։
«Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը»,-գրել է խոսնակը:
24News-ի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկել է Ժնևում հունվարի 29-ին։ Երեկ այն տևել է ավելի քան 6 ժամ, սակայն չի ավարտվել, շարունակվել է նաև այսօր։
Ավելի վաղ մամուլի խոսնակն ասել էր, որ, ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի: