«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2024-01-26_15-46-57

Հունվարի 25-ին Թուրքիայում Չինաստանի դեսպան Լիու Շաոբինն Իգդիրի առևտրի և արդյունաբերության պալատում հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ։

Հանդպիմանը մտքեր են փոխանակվել Իգդիրի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լոգիստիկայի, կրթության, տուրիզմի, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը անդրադարձել են նաև «Զանգեզուրի միջանցքի»-ին: Նշվել է, որ «միջանցքի» բացմամբ Իգդիրը դառնալու է լոգիստիկ կենտրոն և որ դրանով Թուրքիան Ադրբեջանի տարածքով ելք է ունենալու դեպի Միջին Ասիայի շուկաներ: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ