ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հինգշաբթի լսում է բանավոր փաստարկներ՝ պարզելու, թե արդյոք նախկին նախագահ և նախագահի հավանական հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իրավասու չէ պաշտոնավարել և պետք է դուրս մնա նահանգների քվեաթերթիկներից՝ 2021 թ. տեղի ունեցած հարձակման մեջ իր դերի պատճառով, հայտնում է Ամերիկայի Ձայնը։
2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների ամբոխը, որը հավատում էր նրա հռետորաբանությանը, թե 2020 թվականի նոյեմբերի ընտրությունները «գողացվել են», ներխուժեցին ԱՄՆ Կապիտոլիում, որպեսզի թույլ չտան օրենսդիրներին հաստատել Ջո Բայդենի հաղթանակը:
Գերագույն դատարան հասած գործի հիմքում նախագահական ընտրություններին Թրամփի մասնակցության իրավասությունն է: Դատարանը պիտի որոշի, թե արդյոք հանրապետական թեկնածուն պիտի դուրս թողնվի Կոլորադո նահանգի քվեաթերթիկներից, հունվարի 6 ի իրադարձություններում իր ունեցած դերակատարության պատճառով:
«Դոնալդ Թրամփը հրահրեց այդ ապստամբությունը»,- ասում է Ֆրենսիս Քինգ Քերի իրավունքի դպրոցից Մարկ Գրաբերը:
Սահմանադրական իրավունքի առաջատար մասնագետ Մարկ Գրաբերրը թրամփի դեմ հարուցված գործին սատարող գիտնականների խմբից է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ